Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Տարրական մասնիկները»՝ հայերեն

«Տարրական մասնիկները»՝ հայերեն
27.09.2014 | 13:23

Երեկ «Անտարես» հրատարակչությունը կազմակերպել էր վերջերս լույս տեսած ֆրանսիացի ժամանակակից գրող Միշել ՈՒելբեքի «Տարրական մասնիկներ» գրքի շնորհանդեսը:

Գրքի թարգմանիչ Սերգեյ Մկրտչյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչն է իրեն հատկապես գրավել Միշել ՈՒելբեքի գրքում, ի՞նչ է տալիս այն ժամանակակից ընթերցողին:
«Գիրքը շատ արդիական է, այժմեական: Միշել ՈՒելբեքը մեր ժամանակակիցն է, մի շարք մրցանակների դափնեկիր՝ Գոնկուր, Գրան պրի և այլն: Նա իր ձեռքը պահում է զարկերակի վրա, արտացոլում Եվրոպայի սոցիալ-քաղաքական և բարոյա-հոգեբանական կյանքը: Նա շատ նուրբ ձևով, երբեմն նաև՝ անողոք կերպով ձաղկում է արևմտաեվրոպական կյանքը: Նա ներկայացնում է Եվրոպայի զեխ ու շվայտ կյանքը, որպես վիրաբույժ հատում է օրգանիզմը և, բացելով փորոտիքը, դնում սեղանին: Լինելով անողոք՝ նա միաժամանակ սրտացավորեն է ամեն ինչ անում: Վեպը ներկայացնում է երկդեմ Յանուսին. մի կողմը՝ Բրյունոյի կերպարով, ցույց է տալիս Եվրոպայի մերժելի կողմերը, մյուսը՝ Միշելի կերպարով, ներկայացնում է Եվրոպայի հոգևոր կողմերը: Հեղինակը համակրում է Միշելին և ոչ թե Բրյունոյին, որն ընկավ հոգեբուժարան և կյանքն ավարտեց անփառունակորեն: Միշելն ինքնասպան է լինում՝ հոգին ավանդելով Աստծուն»,-ներկայացրեց Սերգեյ Մկրտչյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ